Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը

17:52, 23 սեպտեմբեր 2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը: 

 

Բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները