Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը։ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել:
Նշվել էր, որ նա երկրում չէ: Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը բեկանել էր այս գործով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հանրային մեղադրողն այսօր լրագրողներին ասել է, որ շուտով դատարան կներկայացնեն իրավական որակումը փոխելու որոշումը: