Հետևեք մեզ։

Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը

20:37, 23 սեպտեմբեր 2024
Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին։

 

Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, որն ավելի վաղ Բաշար ալ-Ասադի տեղակալն էր։

 

«Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից։