Ի շնորհիվ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի հերթական աջակցության՝ 2023-2024 թվականների ընթացքում կյանքի կոչվեց Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի ոռոգման ջրի ցանցի կառուցման ծրագիրը։ Հայտնում են Տաթևի համայնքապետարանից։
«Կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, գրեթե երեք տասնամյակ ոռոգման ջուր չունեցող Հալիձոր բնակավայրի ոռոգման ջրի ցանցի կառուցման հրատապությունը, ինչպես նաև բնակչության կենսապայմանների բարելավումն ու հողագործության զարգացումը՝ հիմադրամը ձեռնամուխ եղավ և կատարեց խոշոր ներդրում՝ ծրագիր իրականություն դարձնելու համար։ Ծրագրի շրջանակներում կապիտալ կառուցվեցին ոռոգման ջրի արտաքին և ներքին ցանցերը»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։