Հետևեք մեզ։

Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորարգվեց միջազգային գործակցության աշխատակարգը

21:39, 23 սեպտեմբեր 2024
Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորարգվեց միջազգային գործակցության աշխատակարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը:

 

Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային պայմանավորվածությունն է: