Իսրայելի կառավարությունը Լիբանանի հետ հակամարտության սրման ֆոնին երկրի ողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, հաղորդել է Kan ռադիոկայանը:
Հաստատված ռեժիմի շրջանակներում կառավարությանը և զինվորականներին լայն լիազորություններ են տրվել մարդկանց փրկելու նպատակով հրահանգներ արձակելու համար: Մասնավորապես, դրանք վերաբերում են ապաստարաններում գտնվելուն, հավաքների արգելքին և աշխատանքային գործունեության սահմանափակումներին:
Արտակարգ դրությունը գործում է 48 ժամ՝ երկարացման հնարավորությամբ: Սեպտեմբերի 21-ից այն արդեն գործում է Իսրայելի հյուսիսում: