Իրաքի շիա ժողովրդական աշխարհազորայինները հայտարարել են Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու լիակատար պատրաստակամության և մոբիլիզացիայի մասին։
«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի»-ն սեպտեմբերի 23-ին ստացել է աշխարհազորայինների ղեկավար Ֆալիխ ալ-Ֆայադից։
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհազորայինները պատրաստ են աջակցել Լիբանանին պարենային, բժշկական, հումանիտար և այլ ոլորտներում։