Հետևեք մեզ։

Ողբերգական ավտովթար՝ Արարատում. զոհ ու վիրավոր կա

21:11, 23 սեպտեմբեր 2024
Ողբերգական ավտովթար՝ Արարատում. զոհ ու վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes»-ը մխրճվել է նրա մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները