Հետևեք մեզ։

Եթե սահմանազատման կանոնակարգում խնդիր տեսնենք, մի՛ կասկածեք, կարձանագրենք․ ՍԴ նախագահ

11:12, 24 սեպտեմբեր 2024
Եթե սահմանազատման կանոնակարգում խնդիր տեսնենք, մի՛ կասկածեք, կարձանագրենք․ ՍԴ նախագահ

Բարձր դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասում է՝ պետական շահին, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հակասում է պետական շահին։

 

«Այս պահին որևէ գնահատական չեմ տա։ Կանոնակարգի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակենք։ Եթե խնդիր տեսանք, մի՛ կասկածեք, կարձանագրենք, եթե չտեսանք, մի՛ կասկածեք, կասենք չտեսանք»,- ասաց Դիլանյանը։։

Վերլուծական