Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

12:35, 24 սեպտեմբեր 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին:

 

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին: