Հետևեք մեզ։

Իսրայելը չի ցանկանում պատերազմ Լիբանանի հետ, բայց պարտավոր է պաշտպանել քաղաքացիներին. Հերցոգ

13:11, 24 սեպտեմբեր 2024
Իսրայելը չի ցանկանում պատերազմ Լիբանանի հետ, բայց պարտավոր է պաշտպանել քաղաքացիներին. Հերցոգ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը «X»-ի իր օգտահաշվում գրառում է կատարել՝ նշելով, որ Իսրայելը չի ​​ձգտում պատերազմի Լիբանանի հետ, այլ իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին։


«Ես նորից ու նորից կրկնում եմ, որ Իսրայելը չի ​​ձգտում պատերազմի («Հեզբոլլահի» հետ - խմբ.), բայց մենք իրավունք և պատասխանատվություն ունենք պաշտպանելու մեր ժողովրդին։ Հազարավոր հեռահար հրթիռներ պահվում են տներում, հյուրասենյակներում, ննջասենյակներում և խոհանոցներում, այնուհետև արձակվում են՝ մեր ժողովրդին սպանելու նպատակով», - գրել է նա։