Այդ օրը ամեն ինչ մերժվել ու ավարտվել է այդտեղ ինձ համար, որովհետև կան հանգամանքներ, կան պատճառներ իմ կյանքի հետ կապված, ես իմ անձնականին շատ լուրջ եմ վերաբերվում։ Asekose.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է երգչուհի Գայա Արզումանյանը՝ խոսելով իրեն արված ամուսնության առաջարկի մասին։
«Չեմ կարա ասեմ, գուցե, բոլորին ամեն ինչ շատ սիրուն է թվացել, բայց ես ինքս պատրաստ չեմ տենց քայլ անելու, որը իմ համար լուրջ քայլ է իմ կյանքի։
Ես դեռ պատրաստ չէի։ Կարող է պատրաստ լինեի, եթե երկար ժամանակ ունենայինք շփվելու այդ մարդու հետ ու մենք իրար իմանայինք, կարող է ես այդ քայլին հանգիստ գնայի, բայց համարում եմ, որ Աստծու կողմից ինձ մեծ դաս էր այս ամեն ինչը․ որ ես իմ կյանքում ամեն ինչին մի քիչ ավելի լուրջ նայեմ։
Չեմ կարա շատ խոսեմ, հանգամանքներ կան։ Բոլորը գիտեն՝ ես անձնականից չեմ խոսում, չեմ սիրում, միշտ ասում եմ, երբ այդ օրը կգա, ես ինքս կհելնեմ ասպարեզում կասեմ՝ ես ամուսնանում եմ։ Հավատացեք՝ տենց բան լինելու է։ Այդ ամենը սպոնտան էր, այդ ամենի որոշումը իրենն էր ու դրա համար էլ այդ որոշումները մերժվեցին, որովհետև կան հանգամանքներ։
Ես սկսել եմ ինձ շատ սիրել։ Ժամանակին ես ինքս ինձ տենց շատ չէի վերաբերվում, բայց պատերազմից հետո հասկացա, որ ինքդ քեզ պետք է սիրես, որ կողակցիդ էլ թույլ տաս քեզ սիրելու ու կարողանաս ինչ-որ մեկին սիրես, ոչ թե դա լինի միակողմանի։ Միակողմանին միշտ հեշտ ալինում, ասել, որ սեր կա, բայց պիտի երկու կողմից էլ լինի, որ այդ հարգանքն ու ու վստահությունը լինի»,- նշել էր երգչուհին։