Հետևեք մեզ։

Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

13:28, 24 սեպտեմբեր 2024
Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագհ Շառլ Միշելի հետ։
 
Հանդիպման ընթացքում, Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Փեզեշքիանը նշել է, որ երկրի նոր կառավարությունը նպատակ ունի ընդլայնելու փոխըմբռնումը, համերաշխությունն ու համագործակցությունը:
 
Փեզեշքիանը դատապարտել է Իսրայելի գործողությունները, նշել՝ Թել Ավիվը փորձում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ: Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային խնդրի լուծման հարցում իր պատրաստակամությունն է հայտնել և այսօր նույնպես պատրաստ է բանակցությունների և խնդրի լուծման ջանքերին: 
 
Միշելն իր հերթին նշել է․ որ Եվրոպան միշտ պատրաստ է համագործակցության և երկխոսության՝ տարբեր հարցերում ընդհանուր լուծումներ գտնելու համար, և հույս է հայտնել, որ երկու կողմերի միջև բանակցություններն ու փոխգործակցությունը կշարունակվեն:
 
«Ձեր՝ նախագահ ընտրվելը համարում ենք նոր հնարավորություն՝ վերականգնելու բանակցությունները Եվրոպական միության հետ: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք Ձեր տեսակետները և կարծում ենք, որ կարող ենք հիմք ընդունել Ձեր ընդգծած սկզբունքները, մասնավորապես՝ բազմակարծության հարգանքի, հանդուրժողականության և փոխըմբռնման հարցերում, կառուցողական համագործակցության համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը: