Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները»,-ասել է նա։
Սրբազանը նշել է՝ Արցախի կորստից արդեն մեկ տարի է անցել և քաղաքական վերլուծություններն Արցախի, նրա կարգավիճակի շուրջ, թե ինչպիսին պետք է լիներ ու նույնիսկ ինչպիսին պետք է լինի, դատարկաբանություններ են։
«Այսօր մենք ամեն ջանք պետք է գործադրենք Արցախի Հանրապետության ինստիտուտները պահպանելու համար։
Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը։
Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու»,-նշել է նա։