Հետևեք մեզ։

Բեյրութում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել հեռանալ Լիբանանից

14:55, 24 սեպտեմբեր 2024
Բեյրութում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել հեռանալ Լիբանանից

Բեյրութում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է անում ռուսաստանցիներին զերծ մնալ Լիբանան զբոսաշրջային ուղևորություններից և լքել երկրի տարածքը։

 

Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռուդակովը։


«Հիշեցնում ենք ձեզ, որ այժմ զբոսաշրջային ճանապարհորդությունների ժամանակը չէ, և նրանց, ովքեր այստեղ՝ Լիբանանում, իրենց անապահով են զգում, խորհուրդ ենք տալիս օգտվել կոմերցիոն թռիչքներից, մինչ Բեյրութի օդանավակայանը գործում է գրեթե նորմալ ռեժիմով», - ասել է նա։