Հետևեք մեզ։

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

16:31, 24 սեպտեմբեր 2024
Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվում է բռնատիրական պետությունում, որը լրջորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը՝ նշված է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և հստակ ուղերձ հղեն, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունում հիշեցրել են, որ Ադրբեջանում ավտորիտար կառավարություն է, որը չի հանդուրժում այլախոհությունը և հետապնդում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Ադրբեջանի կառավարության թշնամանքն անկախ ակտիվիստների նկատմամբ կասկածի տակ է դնում քաղաքացիական հասարակության խմբերի մասնակցությունը COP29-ին:

«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խափանելու համար»,- ասել է Human Rights Watch-ի շրջակա միջավայրի ավագ պաշտպան Միրտո Տիլիանակին: