Հետևեք մեզ։

Մայր Տաճարի վերաօծմանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության, գերիների և զոհերի համար

15:36, 24 սեպտեմբեր 2024
Մայր Տաճարի վերաօծմանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության, գերիների և զոհերի համար


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։

 

Մայր Աթոռը հրավիրում է բարեպաշտ ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները