Հետևեք մեզ։

Նոր, արդյունքահեն համակարգ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին. Լևոն Բալյանն օրինագիծը ներկայացրել է ԱԺ

17:49, 24 սեպտեմբեր 2024
Նոր, արդյունքահեն համակարգ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին. Լևոն Բալյանն օրինագիծը ներկայացրել է ԱԺ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
  
Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին հավելյալ սոցիալական երաշխիքներ կտրվեն:  
 
Այսպիսով, փոփոխության ընդունման դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: 
 
Ներկայացված նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: