Հետևեք մեզ։

Երևանից Սևան մեկնող ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

17:54, 24 սեպտեմբեր 2024
Երևանից Սևան մեկնող ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։


Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգատգործման համար։


Վարորդն ու ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

 

Վերլուծական