Չի կարելի թույլ տալ, որ Լիբանանը վերածվի Գազայի.
Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
Նա նշել է, որ Լիբանանը անդունդի եզրին է։
Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ Պաղեստինում տեղի ունեցողին. «Ոչինչ չի կարող արդարացնել պաղեստինցիների հավաքական պատիժը։ Անպատժելիությունը, անհավասարությունն ու անորոշությունը դուռ են բացում դեպի անկայուն աշխարհ»,- ընդգծել է Գուտերեշը։