Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ֆորումը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով էլ պայմանավորված է ֆորումի հիմնական թեման՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։
Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը: