Հետևեք մեզ։

Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել Քիշնևում

20:10, 28 ապրիլ 2023
Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել Քիշնևում

 

Քիշնևում մենք կարող ենք բարձր մակարդակի երկխոսության առիթ ունենալ, ինչպես  2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցանք: Այսինքն՝ գործընթացն ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ խոսելով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։

 

Ըստ Կոլոնայի, կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերված ձևաչափի վրա և փորձել համաձայնության կետեր գտնել առաջիկա հանդիպումների ընթացքում:

 

Նշենք, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա ս. թ. հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Վերլուծական