Հետևեք մեզ։

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը կայցելի Հայաստան

19:17, 24 սեպտեմբեր 2024
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը կայցելի Հայաստան

Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը և Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կայցելեն Երևան՝ մասնակցելու Իրանի և Եվրասիական տնտեսական միության գործարար հանդիպմանը։

 

2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ մայրաքաղաք Երևանում կանցկացվի Իրանի և Եվրասիական տնտեսական միության գործարար հանդիպումը՝ ավելի քան 300 իրանական ընկերությունների և Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) ներկայությամբ։

 

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Աքբար Գոդարին ընդգծելով այս հանդիպման կարևորությունը, ասել է.  «Անցյալ տարի Իրանը ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիրը Եվրասիական միության հետ, և հավանական է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, այն վերջնականապես հաստատվի անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից:  Ուստի այս տարի Եվրասիական միությունն առաջարկեց, որ Իրանը նույնպես մասնակցի այս համաժողովին»։