Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Բացի այդ, նաև հաղորդվում է, որ Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։
«Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը»,-հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը։