Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Աննա Ամրոյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունոմ պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:
Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 95, 98, 100 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն էր:
Հրում վարժությունում հայ ծանրորդուհին հրեց նախ 123, այնուհետև՝ և 128 կգ քաշ ունեցող ծանրաձողը, սակայն 133 կգ-ն բարձրացնել չկարողացավ: Այս վարժությունում նա երրորդն է:
Երկամարտի 228 կգ արդյունքով Աննա Ամրոյանը նվաճեց երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալը:
Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: