Հետևեք մեզ։

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին

22:59, 24 սեպտեմբեր 2024
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին

Սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ռավինդեր Պռիտամչանդը և հայտնել, որ մեկ օր առաջ՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը սև գույնի ավտոմեքենայով Լենինգրադյան 24 հասցեի մոտ կանգնեցրել է իր կողմից վարած մոպեդը, ծակող գործիքի գործադրմամբ ու սպառնալիքով իրենցից հափշտակել է իր մոտ եղած գումարը և դիմել փախուստի։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  Ռ. Պռիտամչանդը հայտնել է, որ իրենից հափշտակել են 45 000 դրամ, սակայն ինքը չի հիշում ավտոմեքենայի մակնիշը ու համարանիշը։

 

Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Վերլուծական