Այսօրժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։