Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել ԱԳՆ Հաքան Ֆիդանը և ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Հանդիպումից մանրամասներ, սակայն, առայժմ չեն փոխանցվում։