Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին երկու ամիս է մնացել։
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Նա, ըստ էության, պայքար է հայտարարել բոլոր պետական ժողովրդավարական ինստիտուտների դեմ։
Մենք անմիջապես ասացինք, որ այն, որ «Ազգային շարժումը» չաջակցեց նրա իմպիչմենտին, գործարք էր, որպեսզի հետո նա կարողանա ապակառուցողական դեր խաղալ։
Սա դրսից թելադրված խաղ է, որի միջոցով քանդում են պետական համակարգը», - ասել է նա։