Իրանը մեծ վտանգ է ներկայացնում իմ կյանքի համար: Թրամփն այս մասին ասել է X օգտահաշվում իր գրառման մեջ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում Իրանի կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է իրեն Թեհրանի «իրական և կոնկրետ» սպառնալիքների մասին։
«Իմ կյանքին մեծ սպառնալիքներ կան Իրանի կողմից։ ԱՄՆ-ի ողջ բանակը հետևում և սպասում է դրան: Իրանի կողմից արդեն ձեռնարկվել են քայլեր, որոնք ձախողվել են, բայց նրանք նորից կփորձեն։ Ես շրջապատված եմ ավելի շատ մարդկանցով և ավելի շատ զենքերով, քան երբևէ տեսել եմ»,- ասել է Թրամփը։