Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։
Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին մանրամասներ է ներկայացրել Արաղչիին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե «խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակությունն է Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես՝ Հայաստանի սահմանադրության մեջ։ Հայաստանի սրընթաց ռազմականացումը և տարբեր պետությունների կողմից Հայաստանին ռազմական աջակցության մեծացումը վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»։