Հետևեք մեզ։

Ռուբեն Ռուբինյանը մեկ շաբաթյա այցով կմեկնի Վաշինգտոն

22:32, 28 ապրիլ 2023
Ռուբեն Ռուբինյանը մեկ շաբաթյա այցով կմեկնի Վաշինգտոն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2023 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Այս մասին որոշումը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։