Հետևեք մեզ։

Սեզոնային սուր շնչառական վիրուսների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում․ ԱՆ

10:51, 25 սեպտեմբեր 2024
Սեզոնային սուր շնչառական վիրուսների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում․ ԱՆ
 
Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման: 
 
 
Առողջապահության նախարարությունը հարկ է համարում հիշեցնել, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու էֆեկտիվ հակամանրէային դեղեր վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման նպատակով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները