ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ խաղաղ բանակցությունների «վերջնական փուլը» անցկացնելու համար։ Turan-ին այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանավեճերին։