Հետևեք մեզ։

Վաղը կկայանա Միրզոյան-Բլինկեն-Բայրամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը

14:51, 25 սեպտեմբեր 2024
Վաղը կկայանա Միրզոյան-Բլինկեն-Բայրամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը
 
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
 
 
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
 
 
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բլինկենը վաղը կհանդիպի Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ անցկացնելու խաղաղ բանակցությունների «վերջնական փուլը»։