Հետևեք մեզ։

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է Կոբախիձեի հետ կոնֆլիկտի ֆոնին ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը

15:01, 25 սեպտեմբեր 2024
Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է Կոբախիձեի հետ կոնֆլիկտի ֆոնին ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի վարչապետ Կոբախիձեի հետ կոնֆլիկտի ֆոնին ԱՄՆ-ում դեսպան Զալկալիանիի հրաժարականի մասին տեղեկությունը։

 

Վրացական «Մթավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել է, որ Զալկալիանին վիճել է Կոբախիձեի հետ, ով այցելել էԱՄՆ։ Կոնֆլիկտը ծագել է Բայդենի վարչակազմի կողմից Կոբախիձեի ընդունելության հրավերը չեղարկելու ֆոնին։

 

Վրացական մեկ այլ հեռուստաալիք՝ «Ֆորմուլա»-ն, նշել է, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է հետ կանչել դեսպանին ԱՄՆ-ից։