Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում հասել են իրենց նպատակին խաղաաղպահների լուռ լինելու պատճառով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
Նա նշեց, որ «էկոակտիվիստների» սկզբնական նպատակը եղել է անցակետի տեղադրումը, այնտեղ տեղադրել են նաև սկաներ, որը նախատեսված է բեռնատար մեքենաները ստուգելու համար։
Թե ինչ վիճակ է այս պահին Լաչինի միջանցքում, նորանշանակ պաշտոնյան նշեց. «Եթե լինենք անկեղծ, ամբողջ միջանցքը ադրբեջանցիներն են վերահսկում։ Այսօր չեն թույլատրել ռուսներին անցնել այդ ճանապարհով»։
Հարցին՝ ինչ հիմնավորմամբ թույլ չեն տվել ռուսներին անցնել ճանապարհը, Պետրոսյանը պատասխանեց. «Չգիտենք, հետ վերադառնան, կճշտենք»։