Հետևեք մեզ։

238 զnհ, 22 անհետ կորած. Արցախում վառելիքի պահեստի պայթյունից անցել է մեկ տարի

13:50, 25 սեպտեմբեր 2024
238 զnհ, 22 անհետ կորած. Արցախում վառելիքի պահեստի պայթյունից անցել է մեկ տարի

 

Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի, գրում է Ասկերանի «Բերդ» թերթը։

 

«Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս  մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է...

 

Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։

 

Զոհերի թվում էին պատերազմներով անցած,  մահվանը բազմիցս առերեսված և ճակատագրի բերումով ողջ մնացած հայորդիներ, տարեց մարդիկ, երեխաներ ու կանայք։  Հավերժ  խնկարկում նրանց հիշատակին, ուժ ու կորով բազմաչարչար մեր ժողովրդին...»,- գրել է թերթը։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները