Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Նա հայտնել է, որ դատարանը Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է 5 միլիոն դրամի չափով գրավ, բացակայելու արգելք, ինչպես նաև վարչական հսկողություն։