Հետևեք մեզ։

Իրազեկում. իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

16:15, 25 սեպտեմբեր 2024
Իրազեկում. իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ից, Հաղպատ-Ծաղկաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Գուգարքի, Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
 
 
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Խնդրում ենք չանհանգստանալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները