Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում WTA-500 շարքի China Open մրցաշարում։
Աշխարհի 47-րդ ռակետը ուժեղ է գտնվել ամերկուհի մրցակցուհուց՝ Էմինա Բեքթասից (WTA-ի դասակարգման 117-րդ հորիզոնական):
Պայքարը տևել է 1 ժամ 29 րոպե։ Էլինան հաղթել է 6:2, 7:5 հաշվով։
Երկրորդ շրջանում Էլինայի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ լատվիացի Ելենա Օստապենկոն։