Չինացի զինվորականները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
«Գործարկումը համապատասխանում է միջազգային իրավունքին և միջազգային պրակտիկային և ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի կամ կազմակերպության դեմ», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Արձակումն իրականացվել է հրթիռային զորավարժությունների շրջանակներում Պեկինի ժամանակով 08.44-ին (Երևանի ժամանակով 04.44-ին), նպատակն է՝ ստուգել զենքերն ու զորքի պատրաստվածության մակարդակը։
Գործարկման մասին նախապես ծանուցվել են տարածաշրջանի երկրները:
Մակետային մարտագլխիկով հրթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսի նշանակված տարածքում։