Հետևեք մեզ։

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ

18:58, 25 սեպտեմբեր 2024
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անդորրայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների ակտիվացումը: 

 

Մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կառավարման, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտում փորձի փոխանակման և երկկողմ համագործակցության շուրջ: 

 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ 

 

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր: