Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը

19:25, 25 սեպտեմբեր 2024
Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը:

 

Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհուրդն անդրադարձ է կատարել հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Մասնավորապես` Խորհրդի անդամների միջև մանրամասն քննարկում է ծավալվել E-draft հարթակում հրապարակված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղղակիորեն առնչվում է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը։