Սեպտեմբերի 27-ին՝ աշխատանքի տոնավաճառ Հրազդանում․ կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր գործատուներն ու աշխատանք փնտրողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-14:30 Հրազդան քաղաքում (հասցե՝ Սահմանադրության հրապարակի հարակից պուրակ) տեղի կունենա «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական շփում, մասնակիցներին ծանոթացնել աշխատաշուկայի զարգացման միտումներին, խթանել զբաղվածության մակարդակի բարձրացումը:
Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և Ջի Այ Զեթ կազմակերպության համագործակցությամբ:
Աշխատուժի պահանջարկ ունեցող արտադրության, սպասարկման և այլ ոլորտների 20-ից ավելի գործատուներ միջոցառման ժամանակ կներկայացնեն 150-ից ավել թափուր աշխատատեղեր։
Ակնկալվում է աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցություն: