Հետևեք մեզ։

Հայ-չինական փոխգործակցությունը զարգանում է՝ հենվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի վրա․ ՀՀ փոխվարչապետ

19:48, 25 սեպտեմբեր 2024
Հայ-չինական փոխգործակցությունը զարգանում է՝ հենվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի վրա․ ՀՀ փոխվարչապետ

Չինաստանն առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: 

 

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՉԺՀ-ի կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Չինաստանն անցել է պետության կայացման ու տնտեսության զարգացման մեծ ճանապարհ և ապահովել իր բնակչության կենսամակարդակի կայուն աճ: