Հետևեք մեզ։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

18:04, 25 սեպտեմբեր 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին:

 

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում:

 

Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր դրությանն ու զարգացումներին: Մտքեր են փոխանակվել Լատվիայի և Հայաստանի միջև համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:

 

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, հայկական մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած ավանդի համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները