ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ում ճգնաժամը և կազմակերպության աշխատանքի կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իան Բորգի հետ, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում կազմակերպության օրակարգի արդիական հարցերի շուրջ: Ռուսական կողմից ընդգծվել է ԵԱՀԿ-ի՝ բոլոր մասնակից պետությունների, այլ ոչ թե առանձին երկրների խմբերի շահերից բխող աշխատանքի կարևորությունը: Նշվել են ԵԱՀԿ-ում ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու և նրա գործունեությունը կարգավորելու ուղիները, այդ թվում՝ Վալետայում կայանալիք ԵԱՀԿ ԱᲒՆԽ նիստի (դեկտեմբերի 5-6) լույսի ներքո», - ասված է Լավրովի և Բորգի հանդիպման մասին հաղորդագրության մեջ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում՝ մալթական կողմի նախաձեռնությամբ: