ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մշակում է Իսրայելի և լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման միջև կրակի ժամանակավոր դադարեցման պլան և կարող է հայտարարել դրա մասին սեպտեմբերի 25-ին, հաղորդում է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին:
«Պլանի նպատակն է հասնել դադարի, որը հնարավորություն կտա բանակցություններ վարել ավելի լայն դիվանագիտական համաձայնագրի շուրջ՝ ավելի մասշտաբային պատերազմը կանխելու, տեղահանված քաղաքացիական անձանց հնարավորություն տալու վերադառնալ իրենց տները սահմանի երկու կողմերում, ինչպես նաև նոր խթան հաղորդել Գազայում կրակի դադարեցման և պատանդների գործարքին», - ասվում է պորտալի հաղորդագրության մեջ: