Իրանի բանակը տիրապետում է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռների, հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Խամոշին, հայտնել է Mehr գործակալությունը։
Նա միաժամանակ նշել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ և ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումն ունի։
«Այսօր իրանական ուղղաթիռները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, բոլորն էլ արտադրել են իրանցի երիտասարդ մասնագետները։ Այժմ մենք ունենք ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ, և մենք երկիրը պաշտպանում ենք սահմաններից մեծ հեռավորության վրա, և պետք է շարունակենք այս ուղին»,- հավելել է իրանցի գեներալը։